ԱՄՆ-ն աջակցում է «երկու պետություն երկու ժողովրդի համար» քաղաքականությանը. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները իսրայելապաղեստինյան հակամարտության հարցում աջակցում են «երկու պետություն երկու ժողովրդի համար» քաղաքականությանը:
«Առաջին հերթին, «երկու պետություն երկու ժողովրդի համար» քաղաքականությունն այն է, ինչին մենք աջակցում ենք: Յուրաքանչյուրն, ով կասի, թե ԱՄՆ-ն կողմ չէ այդ քաղաքականությանը, սխալ թույլ կտա», - Gazeta.ru-ի փոխանցմամբ` ասել է Հեյլին:
Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ շարունակելով հավատարի մնալ այդ որոշմանը` Վաշինգտոնը նաև փորձում է ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել այս իրավիճակին:
Ինչպես հաղորդվում է, Հեյլիի հայտարարությունը հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, որն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն չի պնդի Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղ համաձայնագրի շրջանակներում պաղեստինյան պետություն կառուցելու հարցի շուրջ:










