Նոր Զելանդիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 1.000-ից ավելի մարդ (տեսանյութ)

11:43 • 16.02.17

Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի հարակից բնակավայրերից տարհանվել է 1.000-ից ավելի մարդ, ինչը պայմանավորված է այդ տեղանքում մոլեգնող ուժեղ անտառային հրդեհներով:


Ինչպես նշում է The Guardian-ը, բնական տարերքը ոչնչացրել է 11 տուն, ինչից հետո իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել:


Նշվում է, որ անտառային հրդեհների տարածման դեմ պայքարում ներառված է ավելի քան 130 հրշեջ: Աղբյուրը մանրամասնում է, որ բնական տարերքը ոչնչացրել է մոտ 2.000 հա կանաչ տարածք:


«Մեզ տարհանեցին այն ժամանակ, երբ կրակն արդեն հասել էր մեր տանը»,- պատմել է տղաբնակներից մեկը:


Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հանգստյան օրերին սպասվող տեղումները կօգնեն մարել կրակը: