Ռուսական ավիացիան նորագույն թևավոր հրթիռներ է արձակել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ սիրիական Ռաքքայում
Ռուսական Տու-95ՄՍ ռամզավարական հրթիռակիր ինքնաթիռները Х-101 նորագույն թևավոր հրթիռներով ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին սիրիական Ռաքքայում, որը համարվում է իսլամիստների ինքնահռչակ մայրաքաղաքը:
Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: «Թիրախ են եղել գրոհայինների վերապատրաստման կենտրոնները և բազային ճամբարները, ինչպես նաև ԻՊ-ի խոշորագույն ջոկատներից մեկի կառավարման կետը», - հաղորդել են ՌԴ ՊՆ-ից:
Նշվում է, որ բոլոր թիրախավորված նպատակակետերը հաջողությամբ ոչնչացվել են: Հրթիռակիրներին երկնքում ուղեկցել են Սու-30ՍՄ և Սու-35Ս կործանիչները: Մարտական առաջադրանքն ավարտելուն պես ինքնաթիռները վերադարձել են ավիաբազա:










