Թաիլանդում ռուս քաղաքացու են ձերբակալել, ով հանուն թայուհի սիրեցյալի սկուտեր է գողացել

23:17 • 17.02.17

Թաիլանդում կալանավորել են Ռուսաստանի Ալեքսեյ անունով քաղաքացուն, ով մեկ ամիս առաջ ժամանելով Պատայա՝ կորցրել էր իր փաստաթղթերն ու ողջ գումարը:

Life.ru-ի փոխանցմամբ` հարցաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը որոշել է գումար վաստակել Կո Սամուի կղզում, որտեղ ծանոթացել է տեղացի կնոջ ու սիրահարվել: Որոշ ժամանակ անց նրա սիրեցյալը հայտնվել է հիվանդանոցում` ծանր հիվանդության ախտորոշմամբ:

Տղամարդը որոշել է գումար վաստակել նրա բուժման համար և այդ նպատակով սկսել է որպես դիջեյ աշխատել: Կղզու տարածքում հեշտությամբ տեղաշարժվելու և այլ աշխատանք գտնելու համար նա սկուտեր է առևանգել վարձույթի կենտրոնից: Լցակայաններից մեկում նրան նկատել է աշխատակիցը և ոստիկանություն դիմել: Գողացված սկուտերը վերադարձվել է վարձույթի տիրոջը:

Տղամարդը խոստովանել է իր մեղքը և այժմ կալանքի տակ է գտնվում: