Պուլկովո օդանավակայանում բախում է տեղի ունեցել «Զենիթի» ինքնաթիռի մասնակցությամբ  

23:47 • 17.02.17

 

 ՌԴ Սնակտ Պետերբուրգ քաղաքի «Պուլկովո» միջազգային օդանավակայանում վթար է տեղի ունեցել` սանկտպետերբուրգյան «Զենիթ» ֆուտբոլային ակումբին պատկանող օդանավի  մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, օդանավը, որով ճանապարհորդում է Միրչա Լուչեսկուի թիմը, բախվել է ուղեբեռ տեղափոխող կոնվեյերին: Բախման հետևանքով «զենիթակիր» ինքնաթիռը հանվել է չվերթից:

Ինչպես նշվում է, սպիտակ-կապույտ երանգներ ունեցող ինքնաթիռը օգտագործվում է նաև կանոնավոր թռիչքների համար: