Ռուս բլոգերը թաղել է իրեն ուղիղ եթերում (տեսանյութ)
Ռուս բլոգեր Գաբարը մեկ օրով թաղել է իրեն և այժմ ուղիղ եթերում ելույթ է ունենում իր YouTube ալիքում:
Տղամարդու խոսքով` այս կերպ ինքը որոշել է փորձարկել իր ֆիզիկական և հոգեկան հնարավորությունները փակ տարածությունում: Թաղումից որոշ ժամանակ առաջ բլոգերն ինքնուրույն դագաղ է պատրաստել և մեկ մետր խորությամբ փոս փորել:
Lenta.ru-ի հաղորդմամբ` հեռարձակումն իրականացնում է Գաբարի ընկերը, ով ժամանակ առ ժամանակ եթեր է հրավիրում բժիշկների, հոգեբանների, լրագրողների և հայտնի բլոգերների:
Գաբարը նշել է, որ «գիտակցում և իր վրա է վերցնում փորձի արդյունքի ամբողջ պատասխանատվությունը» և հանդիսատեսին կոչ անում չփորձել կրկնել իր գործողությունները:










