Ֆրանսիայի խորհրդարանը մեղմացրել է ոստիկանության կողմից կրակ բացելու օրենքները

13:34 • 17.02.17

Ֆրանսիայի սենատը հինգշաբթի օրը հավանության է արժանացրել օրենքը, որը ֆրանսիական ոստիկանության լիազորությունները մոտեցրել է իր ռազմական ժանդարմերիայի լիազորություններին՝ ընդլայնելով այն հանգամանքները, որոնց դեպքում ոստիկանությունը կարող է օրենքով կրակ բացել, գրում է Deutsche Welle-ն:


Այդպիսով, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ֆրանսիացի ոստիկանները երկու նախազգուշացումից հետո կարող են կրակ բացել փախչող կասկածյալների կամ կալանավորների վրա, ովքեր վտանգ են ներկայացնում իշխանություններին:


Ոստիկանությունն այժմ կարող է նաև կրակ բացել մեքենաների վրա, որոնք արհամարհում են կանգնելու հրահանգը և որոնք վտանգ են ներկայացնում: