Հնդիկ պետծառայողներին արգելել են ալկոհոլ օգտագործել երկրագնդի ցանկացած կետում
Հնդկաստանի Բիհար նահանգի պետծառայողներին արգելել են ոգելից խմիչքներ օգտագործել երկրագնդի ցանկացած վայրում գտնվելիս:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, այս օրենքի խախտման համար նրանց աշխատանքից ազատում կամ աշխատավարձի կրճատում է սպառնում: Արգելքը վերաբերում է նաև արտերկրում երկարատև գործուղման մեկնած պետծառայողներին:
Ինչպես նշվում է, պետական աշխատակիցները պետք է զերծ մնան ալկոհոլի կիրառումից`անկախ այն բանից՝ աշխատանքային պարտականությունները կատարելիս են գտնվում, թե ոչ:
Նախկինում նահանգի բնակիչներն այս արգելքը կարող էին շրջանցել` նահանգի տարածքից դուրս գտնվելով: Ալկոհոլի կիրառման արգելքը Բիհար նահանգում գործում է 10 ամիս:










