Ղազախստանի հարավում ձնահոսքի պատճառով յոթ զինծառայող է զոհվել

17:35 • 17.02.17

Ղազախստանի հարավում ձնահոսքի պատճառով նախնական տվյալներով յոթ զինծառայող է զոհվել: Այդ մասին Интерфакс գործակալությանը հայտնել է Ղազախստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների հարցերով կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովը:


Նրա խոսքերով՝ փրկվել է 10 զինծառայող, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:


Իմանկուլովի խոսքերով՝ անմիջապես դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ստորաբաժանումներ:


Դեպքը տեղի է ունեցել զինծառայողների մարտական պատրաստվածության պլանային մարզումների ժամանակ: Նախնական տվյալներով՝ ձնահոսքի տակ է հայտնվել 22 զինծառայող: