Է. Նալբանդյանն ու Է. Մամեդյարովը քննարկել են հետագա հանդիպումների, համանախագահների` տարածաշրջան այցի հետ կապված հարցեր
Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, քննարկվել են արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։










