Չինացի թոշակառուն 72 տարեկանում որոշել է սեռափոխվել

13:58 • 17.02.17

Պեկինի բնակիչ Սին Յուեն սեռափոխություն է արել 72 տարեկան հասակում, հայտնում է China Daily-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ վիրահատությունը տեղի է ունեցել փետրվարի 15-ին` քաղաքի հիվանդանոցներից մեկում, և տևել է մի քանի ժամ: Բժիշկները մեծացրել են տղամարդու կուրծքն ու վերափոխել սեռական օրգանները:

Նշվում է, որ վիրահատությունից առաջ Յուեն բազմաթիվ բժշկական թեստեր է անցել և պատասխանել ավելի քան հազար հարցի:

Հայտնի է, որ չինացին ամուսնացած է եղել 1970-2000 թվականներին և դուստր ունի: Թոշակառուի նախկին կին Լեն Ժույը լիովին աջակցել է նրա որոշումն ու նրա կողքին եղել հիվանդանոցում: