Եկատերինբուրգում անցորդներից մեկը փրկել է գնացքի գծերի վրա ընկած ութամյա տղային (տեսանյութ)

16:47 • 17.02.17

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում տեսախցիկը որսացել է, թե ինչպես է անցորդներից մեկը ցատկում գնացքի գծերի վրա և փրկում երիտասարդ տղայի կյանքը մինչ այլ ականատեսները կանգնած նայում են, գրում է The Daily Mail-ը: Ցնցող միջադեպը ֆիքսել են տեսահսկման համակարգի տեսախցիկները:


Կադրերում երևում է այն պահը, երբ ութ տարեկան մի տղա քայլում է կառամատույցով և խաղ խաղում իր բջջային հեռախոսով, ապա չնկատելով մոտենում է եզրագիծին և ընկնում գծերի վրա: Նա այնուհետև փորձում է կանգնել և բարձրանալ, բայց չի կարողանում: Այդ ժամանակ կառամատույցի վրա կանգնածներից մեկը ցատկում է և բարձրացնում տղային: Տեսանյութում երևում է, որ րոպեներ անց ժամանում է գնացքը:


Ոստիկանությունը հայտնել է, որ տղան հոսպիտալացվել է ազդրի կոտրվածքով: Նրան փրկած անձի ինքնությունը հայտնի չէ:


«Մի երիտասարդ փրկել է նրան և անհետացել: Երեխան շոկի մեջ է: Ես կցանկանայի գտնել տղամարդուն նրան շնորհակալություն հայտնելու համար»,- ասել է տղայի հայրը: