Թրամփը հաջորդ շաբաթ կներկայացնի միգրացիոն նոր հրամանագիր

11:03 • 17.02.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ եկող շաբաթ կներկայացնի նոր մշակված փաստաթուղթ, որը պետք է փոխարինի ավելի վաղ ներկայացված և մեծ աղմուկ բարձրացրած միգրացիոն հրամանագրին:


Ինչպես նշում է Reuters-ը, Թրամփը մանրամասնել է, որ նրա հրամանագիրը չի ունենա այն թերությունները, որոնց հիման վրա ԱՄՆ դաշնային դատավորները ժամանակավորապես կասեցրել են դրա իրագործումը:

«Նոր հրամանագիրը շատ լավ մշակված »է,-ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ հրաժարվելով, որևէ մանրամաս ներկայացնել:


Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 27-ին ստորագրված հրամանագիրն 90 օրով արգելում է մուսուլմանական բնակչություն ունեցող 7 պետությունների (Իրան, Իրաք, Լիբիա, Սիրիա, Սոմալի, Սուդան, Եմեն) քաղաքացիների մուտքն ԱՄՆ:


Հայտնի է, որ ԱՄՆ մի շարք դաշնային դատարաններ հակասահմանադրական են ճանաչել միգրացիոն հրամանագիրն ու ժամանակավորապես կասեցրել դրա իրագործումը: