ԱՄՆ-ը սատարում է ՄԱԿ-ի դերը սիրիական ճգնաժամի լուծման հարցում. Զիգմար Գաբրիել
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ հանդես եկող երկրները, այդ թվում`Ամերիկայի Միացյալ Նահանգները, սատարել են Միավորված ազգերի կազմակերպության՝ Սիրիայում արյունահեղ քաղաքացիական պատերազմին քաղաքական լուծում տալուն ուղղված շարունակական ջանքերը։
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը։
«Հասկանալի է, որ հանդիպման բոլոր մասնակիցներն էլ ուզում են քաղաքական լուծում տալ այս հարցին... և որ այդ լուծմանը պետք է հասնել Ժնևում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։ Չեն կարող լինել այլ, զուգահեռ բանակցություններ»,- լրագրողներին հայտնել է Գաբրիելը։










