Վանաձորում ամբողջությամբ այրվել է ավտոտնակում կայանված Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենան

08:36 • 18.02.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 18-ին, ժամը 04:22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 1 թաղամասի թիվ 5 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքnւմ. ներսում կա ավտոմեքենա:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել եկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է «Volkswagen Vento» մակնիշի 33 SV 512 պետհամարանիշով ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:07-ին, մարվել՝ 06:15-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան և ավտոտնակի ներսում փայտյա երեսպատումը (մոտ 18 քմ):