Խոհարար ռոբոտը վաճառքի կհանվի 2017 թվականին (տեսանյութ)
2017 թվականին անգլիական Moley Robotics ընկերությունը վաճառքի կհանի ռոբոտի, որը զանազան ճաշատեսակներ է պատրաստում` հիմնվելով տրամադրված բաղադրատոմսերի վրա:
Խոհարար ռոբոտի աշխատանքը պատկերող տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը «տատիկի ձևով» բոլոնյեզե սոուսով սպագետտի պատրաստելու հրահանգ տալիս սարքին, և ռոբոտը վարպետորն կատարում է նրա պատվերը:
Հաջորդ դրվագում խոհարարական տաղանդով օժտված ռոբոտն ախորժալի դեսերտ է պատրաստում զույգի համար` վերջում սերուցքով սրտիկ նկարելով ափսեի վրա:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` ռոբոտն իրենից ներկայացնում է երկու մեխանիկական ձեռք, որոնք ամրացված են խոհանոցային վառարանի վերևում: Կրկնելով մարդու շարժումները` ռոբոտն ի վիճակի է օգտվել խոհանոցային սպասքից և տեխնիկայից:
Հայտնի է, որ խոհարար ռոբոտն ուտեստների բաղադրատոմսերը վերցնում է համացանցից, սակայն օգտատերերը կարող են ինքնուրույն հրահանգներ և պատվերներ ուղարկել սարքին:










