Նեթանյահուն Թրամփին հրավիրել է Իսրայել

12:56 • 18.02.17

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Իսրայել, հաղորդում է РИА Новости-ն:

Պատասխանելով MSNBC հեռուստաալիքի հաղորդավարուհու հարցին` արդյոք ինքը Թրամփին հրավիրել է Իսրայել, Նեթանյահուն պատասխանել է. «Այո, ես արել եմ դա: Համոզված եմ` նա կգա»։ Սակայն նա չի նշել Թրամփի ժամանման ամսաթիվը:

Նեթանյահուն նաև պատմել է մի քանի օր առաջ Վաշինգտոն կատարած այցի և Թրամփի հետ հանդիպման մասին:

«Մենք շատ, շատ ջերմ հանդիպում ենք ունեցել նախագահ Թրամփի հետ: Ես նրան համարում եմ Իսրայելի լավ ընկերը», - ասել է նա: