Թրամփի ավտոշարասյան ուղղությամբ քար են նետել. ABC News

09:37 • 18.02.17

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան ուղղությամբ քար են նետել, ասվում է ABC News հեռուստաալիքի Twitter-յան էջում:

«ԱՄՆ գաղտնի ծառայությունը հետաքննություն է իրականացնում այն բանից հետո, երբ Ֆլորիդայում նախագահ Թրամփի ավտոշարասյան ուղղությամբ ինչ-որ առարկա է նետվել», - ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով նախագահի լիմուզինը չի տուժել: Իրավապահ մարմինները ենթադրում են, որ նետված առարկան քար է եղել: