Թուրքիայի հարավ-արևելքում պայթյուն է որոտացել. կա 2 զոհ և 18 վիրավոր (տեսանյութ)
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Վիրանշեհիր շրջանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով կա 2 զոհ և 18 վիրավոր: Այս մասին գրում է «Միլլիյեթ»-ը` հղում անելով նահանգապետին:
Նահանգապետի խոսքով` դատարանների և դատախազությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների համար նախատեսված բնակելի համալիրի մոտակայքում պայթել է ավտոմեքենա, որում ռումբ է տեղադրված եղել:
Հայտնի է, որ պայթյունի հետևանքով մահացել է 2 մարդ` երեք տարեկան երեխա և տղամարդ, ևս 18 մարդ վնասվածքներ են ստացել:
Միջադեպի ականատեսներից մեկը պատմել է, որ պայթյունի ալիքը ցնցել է մոտակայքում գտնվող շինություններն ու զգացվել ամբողջ թաղամասում:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը տեղի ունեցածն ահաբեկչական ակտ է անվանել թվիթերյան գրառման մեջ` նշելով, որ հարձակման թիրախ են եղել դատավորները, դատախազներն ու պաշտոնյաները:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










