ԱՄՆ ՀԴԲ ղեկավարը փակ հանդիպում է անցկացրել՝ նախագահի ընտրություններին ռուսական միջամտության թեմայով

13:28 • 18.02.17

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմին Սենատի անդամների հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ քննարկել է Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին, գրում է Politico պարբերականը։


Ճեպազրույցը տեղի է ունեցել ուրբաթ օրը: Սենատորները հրաժարվել են բացահայտել հանդիպման մանրամասները, ինչպես նաև չկան հայտարարություններ դրա արդյունքների հետ կապված:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովն ուսումնասիրում է «ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու Ռուսաստանի փորձերը»: