Falcon 9 հրթիռակիրն արդեն Երկիր է վերադարձել հաջող գործարկումից հետո

23:57 • 19.02.17

Ամերիկյան SpaceX  ընկերության Falcon 9  հրթիռակիրը հաջողությամբ ուղեծիր է հասցրել Dragon մոդելի բեռնատար տիեզերանավը, որն արձակվել էր այսօր Ֆլորիդայի կայանից:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, հրթիռակրի առաջին հարթակն արդեն վերադարձել է Երկիր և ավտոմատ կերպով վայրէջք է կատարել նույն տիեզերակայանում, որտեղից արձակվել էր:

ՆԱՍԱ-ի հաղորդմամբ` նախօրեին ի հայտ եկած տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով հրթիռակրի արձակումը հետաձգվել էր, վերացվել են:

 

Falcon 9 հրթիռակիրն արդեն Երկիր է վերադարձել հաջող գործարկումից հետո