Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ 4 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր

21:33 • 19.02.17

Փետրվարի 19-ին, ժամը 20.31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 41-րդ փողոցի տներից մեկում: 

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայութհյունից, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ: 


Կտրվի լրացուցիչ տեղեկություն: