«Հայկական ֆոկուսներ»՝ Ռուսաստանի 1-ին ալիքով. հայ աճպարարը փայլել է հայտնի հեռուստաշոուում (տեսանյութ)
Տաղանդավոր իլյուզիոնիստ և աճպարար Ռոման Խալաֆյանն առաջին անգամ մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» («Минута славы») շոուին՝ ունենալով հաջող ելույթ:
Խալաֆյանը մանրամասնել է, որ ցուցադրում է տարիներ շարունակ մշակված հնարքներ՝ կապված ձեռքերի ճարպկության հետ:
Հայազգի երիտասարդի հնարքները մեծ տպավորություն են գործել ժյուրիի բոլոր անդամների և հանդիսատեսի վրա:
Ստորև ուշագրավ տեսանյութով ներկայացնում ենք Խալաֆյանի ելույթը.










