Երևանում սպասվում է մինչև -20 աստիճան ցուրտ. առաջիկա օրերի եղանակի տեսություն

14:25 • 19.02.17

Երևանում փետրվարի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ 

Հանրապետության տարածքում փետրվարի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանը 20-21-ին միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:






Երևան


Մարզեր