Աբովյանում գտնվող գիշերային ակումբում 4 տղամարդ է դանակահարվել
Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել:
ՀՀ Ոստիկանության լրատվական բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ փետրվարի 20-ին, ժամը 05:30-ին «Աբովյան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ երեք հոգի կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
«Կտրած-ծակած վերքերով Երևանի Գրիգոր Լուսավորիչ ԲԿ է տեղափոխվել մեկ քաղաքացի ևս, ում եղբայրն ահազանգել և հայտնել է, որ եղբայրը մարմնական վնասվածք է ստացել Աբովյան քաղաքում»,-ասացին ոստիկանությունից։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող «Քրեյզի» գիշերային ակումբից։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն են Աբովյան քաղաքի 5-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Կարեն Հովհաննիսյանը, Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արամ Սարգսյանը և Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 29-ամյա Վահագն Աբգարյանը և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի 9-րդ շենքի բնակիչ, 42-ամյա Արթուր Պատկանյանը։










