Արմավիրում, նախնական վարկածով, 7 աշակերտ թունավորվել է գազի արտահոսքից

13:15 • 20.02.17

Արմավիրի մարզի Արտաշար գյուղում հինգերորդ դասարանի յոթ աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին Tert.am Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:

«Ուսուցիչը մտել է դասասենյակ, նկատել է, որ երեխաների ինքնազգացողությունը վատ է: Երեխաներին հանել են դուրս՝ մաքուր օդ շնչելու, տեսել են, որ նրանց վիճակը չի փոխվում և որոշել են տեղափոխել հիվանդանոց»,-պատմեց նա։


Մանվել Օհանյանն ասաց, որ դեռևս պարզ չէ, թե ինչ պատճառով է վատացել երեխաների ինքնազգացողությունը, սակայն հավանականությունը մեծ է, որ գազի արտահոսքից են թունավորվել։


«Նախնական տվյալներով պատճառը գազն է»,– ասաց նա՝ ավելացնելով, որ հոսպիտալացված յոթ երեխաներից չորսի վիճակը եղել է մի փոքր ավելի ծանր, քան մյուս երեքինը։