Մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը

21:44 • 20.02.17

22։24  The New York Post-ի հաղորդմամբ` Վիտալի Չուրկինը մահացել է սրտի կաթվածից:

Թերթի տվյալների համաձայն` դիվանագետը գտնվելիս է եղել ՌԴ դեսպանության շենքում, երբ տեղական ժամանակով ժամը 9:30-ին նրա ինքնազգացողությունը վատթարացել է «սրտի խնդիրների» պատճառով:

___________________________________________________________________________________

Նյու Յորքում 64 տարեկան հասակում մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Ռուսաստանի ԱԳՆ-ը խոր կսկիծով տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին, իր 65-ամյակի նախօրեին, Նյու Յորքում հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Ականավոր ռուս դիվանագետը կյանքից հեռացել է աշխատանքի վայրում: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Վիտալի Իվանի Չուրկինի հարազատներին և մտերիմներին», - ասված է  ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հայտնի է, որ Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուչի պաշտոնը զբաղեցրել է 2006 թվականի ապրիլից: