Ֆրանսիայում հայ համայնքը 100 հազար եվրոյից ավելի գումար է հավաքվել սիրիահայության օժանդակելու համար
Ֆրանսիայում հայ համայնքը 100 հազար եվրոյից ավելի գումար է հավաքվել սիրիահայության օժանդակելու համար․ Tert.am-ին այս մասին պատմեց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի և ՀՅԴ անդամ Արմեն Սերոբյանը:
Նա պատմեց, որ հանգանակության մասին խոսվել է նաև Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի (CCAF) ժամանակ: Կազմակերպիչները Ֆրանսիայի ՀՅԴ-ն և Կապույտ խաչն էին:
«Շահան սրբազանը (Բերիո հայոց թեմի առաջնորդ) և Կարո Յուզբաշյանը (ՀՅԴ Սիրիայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ) բազմաթիվ հանդիպումներ ունեցան, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում եղան և ներկայացրին սիրիահայերի խնդիրները»,- պատմեց նա:
Ըստ նրա՝ նախկինում էլ, օրինակ՝ Ֆրանսիայի Կապույտ խաչը հանգանակություն էր կազմակերպել և Հալեպի հայկական թաղամասերում հիվանդանոցներ են նորոգել, բժշկական օգնություն ցուցաբերել: «Հիմա տարբեր հարցեր կան լուծելու, թե հալեպահայերին ֆինանսապես օգնելու, թե՛ հիվանդանոցները նորոգելու խնդիրներ»,- ասաց նա:










