Նոր նշանակումներ ՀՀ կառավարությունում

16:43 • 20.02.17

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նշանակումներ է կատարել։

Ինչպես հայտնում է gov.am կայքը, վարչապետի որոշմամբ Արամ Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար:

Մեկ այլ որոշմամբ Արման Զարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետ։