Հնդկաստանում աշակերտուհուն որպես պատիժ ստիպել են մերկանալ դասընկերների առաջ
Հնդկաստանում ուսուցչուհին 14-ամյա աշակերտուհուն տնային աշխատանքը չկատարելու համար որպես պատիժ ստիպել է հանվել դասընկերների առաջ, հայտնում է Indian Express-ը` RT-ի փոխանցմամբ:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Ռաջաստան արևմտյան նահանգում գտնվող մասնավոր դպրոցում, և պարզվել է միայն այն բանից հետո, երբ աղջկա եղբայրը, ով ևս սովորում է նույն դպրոցում, պատմել է ծնողներին կատարվածի մասին:
Լսելով միջադեպի մասին`աղջկա ծնողներն անմիջապես բողոք են ներկայացրել ուսուցչի դեմ ոստիկանական բաժնում: Նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում, ինչպես նաև դրամական տուգանք:










