Իրաքի զինվորականներն ԻՊ-ից Մոսուլի արվարձանում գտնվող 14 գյուղ են ազատագրել

10:23 • 20.02.17

Իրաքի զինվորականներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման համար մարտերի առաջին օրը հսկողության տակ են առել արվարձանում գտնվող 14 գյուղ: Այդ մասին հայտարարել է գործողության հրամանատար Աբդել Ամիր Յարալան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Զինվորական շտաբում նշել են, որ բանակին նաև հաջողվել է հսկողության տակ վերցնել էլեկտրակայանը, որն էլեկտրաէներգիայով է ապահովում Մոսուլի գրեթե ամբողջ արևմտյան հատվածը:


Կիրակի Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է ԻՊ-ից Մոսուլի արևմտյան մասի ազատագրման գործողության մասին:


Արևելյան Մոսուլն ԻՊ-ից ամբողջությամբ ազատագրվել է 2016 թվականի հոկտեմբերից ընթացող իրաքցի զինվորականների և ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի գործողության ընթացքում: