ՆԱՏՕ-ի կործանիչներն ուսումնական թռիչքներ կկատարեն Էստոնիայի տարածքում

12:04 • 20.02.17

Գերմանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon կործանիչները, որոնք Բալթյան երկրների օդային տարածքի պահպանության առաքելություն են իրականացնում և տեղակայվել են Տալլինի Էմարի ավիաբազայում, երկուշաբթի օրվանից մինչև ուրբաթ ամենօրյա ուսումնական թռիչքներ կկատարեն Էստոնիայի տարածքում: Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Գերմանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon կործանիչները թռիչքներ կիրականացնեն աշխատանքային օրերին առնվազն 152 մետր բարձրության վրա՝ բնակավայրերից հեռու: Թռիչքները կիրականացվեն օրվա առաջին կեսին»,- ասված է հաղորդագրությունում:


Նման թռիչքներ Բալթյան երկրների օդային տարածքի հսկողության առաքելություն իրականացնող ՆԱՏՕ-ի երկրների կործանիչները կատարում են պարբերաբար: