Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք

12:32 • 20.02.17

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մետիսը ժամանել է Բաղդադ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը քննարկելու համար, հայտնում է USA Today-ը:


Երկիր ժամանելուց առաջ Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ զինվորականներն Իրաքում չեն գտնվում «ինչ-որ մեկի նավթին տիրելու համար»:


«Ես կարծում եմ, որ բոլորն այս սենյակում և ընդհանրապես Ամերիկայում միշտ վճարել են գազի և նավթի համար, և ես վստահ եմ, որ մենք կշարունակենք դա անել հետագայում»,- ընդգծել է Մետիսը:


Ինչպես նշում է Reuters գործակալությունը, այդկերպ նա հետ է կանգնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից, որն ավելի վաղ հայտարարել էր, որ ԻՊ խմբավորման հայտնվելուց կարելի էր խուսափել, եթե ամերիկացիները հսկողության տակ առնեին տարածաշրջանում նավթի հանքերը: