Սիրիայում 4 ռուս ռազմական խորհրդատու է զոհվել
Սիրիայում մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի գործի դրման հետևանքով 4 ռուս ռազմական խորհրդատու է զոհվել: Այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է meduza.io-ն:
Եվս երկու ռուս զինծառայող, ըստ նախարարության հաղորդագրության, վիրավորվել է:
Պայթուցիկ սարքը գործի է դրվել փետրվարի 16-ին սիրիական կառավարական զորքի ավտոշարասյան ճանապարհին, որի կազմում ընթացել է նաև ռուս զինվորականներով մեքենան։










