Հայաստանի և Մոնղոլիայի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել՝ 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ
Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ցենդ Մունխ-Օրգիլն այսօր ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Մոնղոլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ երկու երկրների միջև ձևավորված փոխգործակցությունը ամուր հիմք է հանդիսանում համատեղ ջանքերով բարեկամական հարաբերություններն առավել ընդլայնելու և ամրապնդելու համար:
Նախարար Մունխ-Օրգիլն իր ուղերձում վստահություն է հայտնում, որ մեր երկու պետությունների միջև ավանդական բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն առավել կզարգանան և կխորանան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների:










