Բարսելոնայում կանգնեցրել են մեծ արագությամբ ընթացող և բութանի բալոններ տեղափոխող առևանգված բեռնատարը
Իսպանիայի ոստիկանությունը կանգնեցրել է բութանի բալոններ տեղափոխող առևանգված բեռնատար մեքենան, որը հանդիպակաց երթևեկությամբ բարձր արագությամբ շարժվելիս է եղել Բարսելոնայում, հայտնում է The Independent-ը:
Ավտոմեքենայի վարորդը, որը Շվեդիայի քաղաքացի է, ձերբակալվել է:
Մեքենայի հետապնդման ընթացքում ոստիկանները մի քանի անգամ կրակել են:
Այժմ ոստիկանությունը հարցաքննում է վարորդին և փորձում պարզել, թե արդյոք միջադեպը կապված է եղել ահաբեկչության հետ: Հաղորդվում է, որ մեկ հոգի վիրավորվել է բալոններից մեկի ընկնելու հետևանքով:










