100կմ/ժ՝ 2.9 վայրկյանում. Ferrari-ն ներկայացրել է հերթական նորույթը (լուսանկարներ)
Լյուքս դասի գերարագընթաց ու թանկարժեք մեքենաների արտադրությամբ զբաղվող Ferrari ընկերությունը ցուցադրել է իր տպավորիչ նորույթը՝ 812 Superfast-ը, որի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է մի քանի շաբաթից՝ Ժնևի միջազգային ավտոսրահում:
Ինչպես նշում է luxurylaunches.com-ը, մեքենան ստեղծվել է F12 Berlinetta մոդելի հիման վրա և, կարելի է ասել, հանդիսանում է դրա թարմացված տարբերակը:
Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 6.5 լ աշխատանքային ծավալով, 789 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.9 վայրկյանում:
Նորույթի զարգացրած առավելագույն արագության ցուցանիշը հասնում է 340կմ/ժ-ի:















