Ֆրանսիայում ահաբեկչության պատրաստման կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել

17:08 • 21.02.17

Ֆրանսիայի ոստիկանությունը երեք մարդ է ձերբակալել, որոնք կասկածվում են ահաբեկչական հարձակման պատրաստման համար, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով քննությանը մոտ աղբյուրների:


«Կասկածյալները ծրագիր ունեին, որի նախապատրաստման հարցում նրանք զգալիորեն առաջընթաց էին գրանցել, ինչից հետո ոստիկանները որոշել են ձերբակալել նրանց»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:


Հաղորդվում է, որ ձերբակալություններն իրականացվել են մայրաքաղաքի շրջանում, Մարսելում և Քլերմոն-Ֆերանում՝ Օվերն Ռոնա Ալպեր շրջանի վարչական կենտրոնում:


Գործողության ընթացքում իրավապահները ստիպված են եղել ականազերծել Քլերմոն-Ֆերանում գտնվող բնակարանը, որտեղ բնակվել է 37-ամյա ձերբակալվածը, նշում է գործակալությունը: