«Սաթըն Յունայթեդ» ակումբի 125 կգ կշռող դարպասապահը հաց է կերել «Արսենալի» հետ խաղի ժամանակ (տեսանյութ)

12:22 • 21.02.17

Անգլիական «Սաթըն Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ուեյն Շոուն հաց է կերել Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլում Լոնդոնի «Արսենալի» հետ հանդիպման ժամանակ, հայտնում է lenta.ru-ն:


Խաղի երկրորդ կեսին դարպասապահը, որը կշռում է մոտ 125 կգ, պահեստայինների նստարանին նստած հասցրել է մի մեծ սենդվիչ ուտել: Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ «Արսենալի»:


Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչում լոնդոնցիները կխաղան անգլիական մեկ այլ թիմի` «Լինքոլն Սիթիի» հետ: