Ներկայացվել է աշխարհում առաջին հովերբայքը (լուսանկարներ, տեսանյութ)

14:38 • 21.02.17

Ինժեներները ներկայացրել են մարդու կողմից կառավարվող՝ աշխարհում առաջին թռչող հովերբայքը, որը ստացել է Hoversurf անվանումը:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, նորույթը 1-տեղանոց է ու կարող է մարդուն օդ բարձրացնել: Տեխնոլոգիական հատուկ լուծումների շնորհիվ թռիչքի ընթացքում կարելի է տարբեր մանևրներ անել՝ տպավորություն ստեղծելով, թե դա սովորական մոտոցիկլետ է:


Hoversurf-ը կարող է դիմանալ 120 կգ քաշի: Այն առավելագույնը զարգացնում է 48 կմ/ժ արագություն և բարձրանում 10մ-ի վրա: Հայտնի է, որ հովերբայքը կարող է օդում գտնվել ամենաշատը կես ժամ:


Տպավորիչ նորույթի գինը 150.000 դոլար է:

 

Footage captures the world's first hoverbike being tested in a warehouse by Hoversurf, a tech company based in San Francisco 

The Scorpion-3 merges a standard motorbike design with drone quad-copter technology to allow riders to manoeuvre in the air as if they were riding a bike

inbuilt safety mechanism limits the maximum speed and altitude of the aircraft in order to prevent accidents

 

Ներկայացվել է աշխարհում առաջին հովերբայքը (լուսանկարներ, տեսանյութ)