Լիբիայի ափերին 74 ներգաղթյալի դի է հայտնաբերվել

16:44 • 21.02.17

Լիբիական Էզ Զավիյա քաղաքում` Միջերկրական ծովի ափին, հայտնաբերվել է 74 ներգաղթյալի դի: Ներգաղթյալներին նավից գցել և ափ են նետել ալիքները: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով Կարմիր մահիկի տեղական մասնաճյուղի խոսնակ Մուհամադ Ալ Միսրաթիին:

«Մարմինները հայտնաբերվել են փետրվարի 20-ին. հավանաբար, միգրանտները մահացել են անցած 2 օրերի ընթացքում: Նրանք բոլորը չափահաս մարդիկ են, հիմնականում` Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներից: Բոլոր զոհերը, բացառությամբ երեքի, տղամարդիկ են», - հայտնել է Ալ Միսրաթին:

Կարմիր մահիկը Twitter-ում հրապարակել է հայտնաբերված դիակների և դրանք ափից հեռացնելու լուսանկարները: