Հոլանդիայի խորհրդարանի ստորին պալատը կողմ է քվեարկել մարիխուանայի աճեցումն օրինականացնելուն
Հոլանդական խորհրդարանի ստորին պալատը երեքշաբթի օրինագիծ է հաստատել, որը նախատեսում է օրինականացնել մարիխուանայի աճեցումը:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, փաստաթութղը քվեարկության է ներկայացրել «Դեմոկրատներ-66» կուսակցությունը, որը մտադիր է վերջ դնել կեղծավորությանը: Նիդեռլանդներում թույլատրվում է մարիխուանայի վաճառքը, սակայն այն աճեցնելը քրեական պատասխանատվության ենթակա հանցագործություն է համարվում:
Փաստաթղթում ասվում է, որ պրոֆեսիոնալ այգեգործները կարող են խիստ պայմանների պահպանությամբ թույլտվություն ստանալ մարիխուանա աճեցնելու համար, որի համար նրանց քրեական պատասխանատվության չեն ենթարկի:
Բացի այն ներկայացնող կուսակցությունից, օրինագծին կողմ են քվեարկել նաև այլ կուսակցություններ, սակայն եղել են նաև դեմ քվեարկողները: Կողմ քվեարկողները վստահ են, որ օրինագիծը կօգնի կրճատել մարիխուանայի աճեցման հետ կապված հանցագործությունների թիվը:










