Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հրաժարվել է հանդիպել Լիբանանի ավագ մուֆթիին, որպեսզի հիջաբ չկրի

16:05 • 21.02.17

Ֆրանսիայի նախագահի պաշտոնի հավակնորդներից մեկը՝ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը չեղարկել է Լիբանանի ավագ մուֆթիի հետ ծրագրված հանդիպումը՝ չցանկանալով հոգևորականին ներկայանալ հիջաբով:


«Կարող եք հարգանքներիս հավաստիքը փոխանցել ավագ մուֆթիին, բայց ես չեմ պատրաստվում գլուխս ծածկել»,-մեջբերում է Al Arabiya-ն քաղաքական գործչի խոսքերը:


Հոգևորականի մամուլի գրասենյակից հայտնել են, որ իրենք նախապես էին Լը Պենին նախազգուշացրել հիջաբ կրելու անհրաժեշտության մասին:


Աղբյուրը մանրամասնում է, որ Լը Պենն ընտրական մրցապայքարի ֆավորիտներից է, որը խոստացել է իշխանության գալու դեպքում ավելի կոշտ քաղաքականություն վարել ներգաղթյալների ու փախստականների նկատմամբ: