Պագանին իր անձնական հավաքածուն համալրել է Ferrari-ի հատուկ մոդելով (լուսանկար)

22:59 • 21.02.17

Pagani  ընկերության հիմնադիր Հորացիո Պագանին Ferrari-ի գործարանից վերցրել է իր պատվերով կառուցված F12tdf սուպերքարի հատուկ տարբերակը, որը թողարկվել է մեկ օրինակով: Այս մոդելի առաջին լուսանկարները հրապարկվել էին այս ամիս ավելի վաղ:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, Ferrari F12tdf մոդելի հատուկ տարբերակի արտադրությամբ զբաղվել է Tailor-Made ստորաբաժանումը, որը մասնագիտանում է եզակի ավտոմեքենաներ արտադրելու գործում: Մեքենայի թափքը հատուկ երանգով է ներկվել, իսկ սրահում հատուկ գրությամբ ցուցատախտակ կա, որ սուպերքարն ստեղծվել է Հորացիո Պագանիի պատվերով:

F12tdf կուպեն զինված է 780 ձիաուժ հզորություն զարգացնող 12 մխոցային, 6.3 լիտր ծավալով շարժիչով, որն աշխատում է ռոբոտացված փոխանցման տուփի հետ միասին:

100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում 2.9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 340 կմ/ժամ:

Հունվարին Պագանին ևս մեկ սպորտային մեքենա է ձեռք բերել` Porsche 911 R մոդելը:

 

 

Պագանին իր անձնական հավաքածուն համալրել է Ferrari-ի հատուկ մոդելով (լուսանկար)