Փարիզն ահաբեկչությունների պատճառով 2016 թվականին զրկվել է 1,5 միլիոն զբոսաշրջիկից

12:05 • 21.02.17

2016 թվականին տեղի ունեցած ահաբեկչությունները հանգեցրել են նրան, որ Ֆրանսիայի մայրաքաղաք և Իլ դը Ֆրանս շրջան 2016-ին ժամանել է 1,5 միլիոն զբոսաշրջիկ ավելի քիչ, քան մեկ տարի առաջ: Այդ մասին հայտնել է երկրի զբոսաշրջության հարցերով տարածաշրջանային կոմիտեն, որի տվյալներով՝ տարածաշրջանի եկամուտը նվազել է 1,3 միլիոն եվրոյով, գրում է ТАСС-ը:


Զգալի անկում է գրանցվել օտարերկրացի զբոսաշրջիկների հոսքում: Կտրուկ նվազել է Չինաստանից հյուրերի թիվը՝ մոտ 21,5 տոկոսով, իսկ Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը նվազել է 41,2 տոկոսով:


Նշվում է, որ հենց այդ երկու երկրներից ժամանողներն են սովորաբար ավելի շատ գումար ծախսում գնումների և ռեստորաններ ու ժամանցային վայրեր այցելությունների վրա:


Նվազել է նաև եվրոպական երկրներից զբոսաշրջիկների թիվը: Իտալացի այցելուների թիվը նվազել է 26,1 տոկոսով, բրիտանացիներինը՝ 8,6 տոկոսով, իսպանացիներինը՝ 9,9 տոկոսով:


Այնուամենայնիվ, նշվում է, որ տարվա վերջին իրավիճակը փոքր-ինչ սկսել է բարելավվել: Վերջին տվյալների համաձայն՝ Սուրբծննդյան և Նոր տարվա օրերին հյուրանոցներում այցելուների թիվն ավելացել է 12,5 տոկոսով: