Ավստրալիայում թեթև շարժիչով օդանավը բախվել է առևտրի կենտրոնին. կա 5 զոհ (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրալիայի 2-րդ խոշոր քաղաքում՝ Մելբուռնում, թեթև շարժիչով օդանավը բախվել է առևտրի կենտրոնի տանիքին, ինչը դարձել է 5 մարդու մահվան պատճառ, հայտնում է Reuters-ը:
Ոստիկանության փոխանցմամբ՝ միջադեպի պատճառը եղել է Beechcraft King Air օդանավի շարժիչի անսարքությունը: Իրավապահները մանրամասնել են, որ օդանավում եղել է 5 մարդ, որոնցից ոչ մեկին չի հաջողվել փրկվել:
Մինչդեռ ականատեսներից մեկը պատմել է, որ բախվելուց անմիջապես հետո օդանավը պայթել է:
Աղբյուրը մանրամասնում է, որ բախումը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի բացվելուց 1 ժամ առաջ:


















