Պուտինը վաղաժամ է համարում նախընտրական հայտարարությունները. Պեսկով
Նախագահական հաջորդ ընտրություններին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցությունը դեռ օրակարգում չէ: Մինչ նախընտրական արշավի մեկնարկը բավականաչափ ժամանակ կա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահ Պուտինն անձամբ բազմիցս ասել է, որ վաղաժամ է համարում ընտրությունների վերաբերյալ հայտարարություններ անելը: Նա մինչ այժմ ոչ մի հայտարարություն չի արել, դեռ ժամանակ կա, բավականաչափ՝ մինչ նախընտրական արշավի մեկնարկը, դեռ օրակարգն այլ է»,- նշել է Պեսկովը նախագահի հնարավոր առաջադրման մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները մեկնաբանելու լրագրողների խնդրանքին ի պատասխան:
ՌԴ-ում նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականին։










