Ռուսաստանում հիվանդը ողջ է մնացել հիվանդանոցի 12-րդ հարկից ընկնելուց հետո
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Ժելեզնոգորսկ քաղաքի հիվանդանոցներից մեկում հիվանդը ողջ է մնացել շենքի 12-րդ հարկի պատուհանից ընկնելուց հետո, հայտնում է gazeta.ru-ն:
Ըստ նախնական տվյալների՝ բուժքույրը մտել է հիվանդասենյակ ու տեսել տղամարդուն պատուհանագոգին կանգնած: Նա փորձել է կանգնեցնել հիվանդին, բայց վերջինս ընկել է պատուհանից ուղիղ ձյան վրա:
Նշվում է, որ ձնակույտը մեղմել է անկման ուժը, և 1989 թվականին ծնված տղամարդը ողջ է մնացել: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հետ կապված մանրամասները:










