Անհայտ անձինք անկարգություններ են կազմակերպել Ստոկհոլմում (լուսանկարներ, տեսանյութ)
Մի քանի տասնյակ երիտասարդ անկարգություններ են կազմակերպել Ստոկհոլմում՝ Ռինկեբյու թաղամասում, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Անհայտ անձինք փետրվարի 20-ի երեկոյան ութ ավտոմեքենա են այրել և հարձակվել մի քանի խանութի վրա: Երկու մարդ ծեծի է ենթարկվել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ անկարգության մասնակիցները սկսել են քարեր նետել: Իրավապահներն ի պատասխան նախազգուշական կրակոցներ են արձակել: Ոստիկաններից մեկը վիրավորվել է, քարը դիպել է նրա ձեռքին:
Ոստիկանությունը ոչ ոքի չի ձերբակալել: Գործի վերաբերյալ հետաքննություն է սկսվել:














