Ասադը միակ ուժն է, որ կարող է կանխել Սիրիայում ԻՊ-ի կողմից իշխանության զավթումը. Ֆրանսիայի նախագահի թեկնածու

10:36 • 21.02.17

Ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից Մարին Լը Պենը Լիբանան այցի ընթացքում հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Սաադ Հարիրիի հետ, որի ընթացքում նշել է, որ ըստ իրեն՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իշխանության զավթումը կանխարգելել կարողացող միակ ուժը նախագահ Բաշար ալ Ասադն է: Այս մասին գրում է middleeasteye.net կայքը:

«Մեզ այլ ելք չի մնում, քան Բաշար ալ Ասադի և ԻՊ-ի միջև ընտրություն կատարելը»,- ընդգծել է քաղաքական գործիչը:

Նշենք, որ Լը Պենը Լիբանան այցի ընթացքում հանդիպում է ունեցել նաև այդ երկրի նախագահ Միշել Աունի հետ: